▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով և պրիմիտիվ «սրամտություններով»»

Դիտեք նաև՝

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվանից նիկոլական քարոզիչները լծվել են Փաշինյանի վրայից արյունաբեր դավաճանի խարանը մաքրելու գործին։
Անիրատեսական, անիմաստ զբաղմունք, քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է։
Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով և պրիմիտիվ «սրամտություններով»։
Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը, այդ թվում՝ նրան այդքան ինքնաոգևորող։
Ավելին, ես հերձել եմ և հերձելու եմ սրանց ստերը՝ անընդմեջ և անընդհատ։
Ու, հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ և դատարկ ստեր խոսելուց, նա նաև հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է։
Իսկ նրանց բանակցային կռուտիտներին կանդրադառնամ լրացուցիչ»:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին