▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շքեղ տան դռները փակել ու նեղսրտած հեռացել է Հայաստանից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից՝ Լիսկայից ոչ պակաս «էկզոտիկ» մարզպետի՝ Վահե Հակոբյանի պատճառով նախկին մարզպետ, նրա անվանակից Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից և ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։ Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեև նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա:

Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը նեղսրտած է հեռացել Հայաստանից, որովհետև հույս ուներ, որ ռեյտինգային կարգով մարզից պատգամավոր կընտրվի:

Ի դեպ, նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում: Հայաստանում է ապրում և աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին