«ՀՀ վերահսկիչ պալատը ընթացիկ տարվա մարտի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարությունում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացավ, որ սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «Հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ:
Իսկ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 և 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 82 մլն դրամ: Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ 2100 հատ տարեգիրք հրատարակելու պայմանագիր է կնքել:
Բայց 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխել է 1025-ը, 1075 հատը՝ մոտ 4 մլն դրամ արժեքով «անհետ կորել են»: Ասել է թե՝ անպիտան ծախս է եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։