«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձարձել է ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջին, որտեղ զետեղված է մի հարցաշար, որը լրացնելուց հետո Հայաստանի քաղաքացիություն հայցողներին տրվում է, կամ չի տրվում քաղաքացիություն։
Ուրիխանյանին մտահոգում է այն, որ Սփյուռքի նախարարությունը փոխանակ հայրենադարձության գործերով զբաղվի, հակառակ գործունեություն է ծավալել։