▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի հայ քաղաքական երեք կուսակցությունների հայտարարությունը

Սփյուռքի հայ քաղաքական  երեք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով   «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից  Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը: Հայտարարության տեքստը` ստորև`արևմտահայերենով ու դասական ուղղագրությամբ.  

 

 

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Մինչ հայ ժողովուրդը կը պատրաստուի ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը եւ այնպիսի ժամանակաշրջանի մը մէջ, երբՀայաստանի մէջ տեղի կþունենար Հայաստան - սփիւռք 5-րդ համահայկական համաժողովը, որուն ընթացքին հայութիւնը անգամ մը եւսմիջազգային ընտանիքէն արդարութիւն պահանջեց, ոճրային ձեռքը երկարեցաւ՝ Տէր Զօրի մէջ ականահարելով Սրբոց Նահատակացեկեղեցին եւ անոր կից գտնուող թանգարանը, ուր կը հանգչին Հայոց ցեղասպանութեան բազմաթիւ նահատակներու աճիւնները։
Հայ քաղաքական երեք կուսակցութիւնները խստօրէն կը դատապարտեն այս ականահարումը՝ մեկնելով հայութեան համար ՍրբոցՆահատակաց եկեղեցւոյ ներկայացուցած բարոյական եւ խորհրդանշական արժէքէն, եւ կոչ կþուղղեն միջազգային ընտանիքին ամէնէնարագ միջոցին շարժելու՝ դատապարտելու համար ոճրային այս արարքը։
Հայ քաղաքական երեք կուսակցութիւնները նաեւ կոչ կþուղղեն թրքական պետութեան սանձելու ոճրագործները՝ մեկնելով անոնց հետ իրունեցած կապերէն, անկախ այսպիսի արարքներու մէջ իր ունեցած ուղղակի թէ անուղղակի պատասխանատուութենէն։
ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւն
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ
ՍԴՀԿ Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմին

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


Մինչ հայ ժողովուրդը կը պատրաստուի ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը եւ այնպիսի ժամանակաշրջանի մը մէջ, երբ Հայաստանի մէջ տեղի կունենար Հայաստան - սփիւռք 5-րդ համահայկական համաժողովը, որուն ընթացքին հայութիւնը անգամ մը եւսմիջազգային ընտանիքէն արդարութիւն պահանջեց, ոճրային ձեռքը երկարեցաւ՝ Տէր Զօրի մէջ ականահարելով Սրբոց Նահատակացեկեղեցին եւ անոր կից գտնուող թանգարանը, ուր կը հանգչին Հայոց ցեղասպանութեան բազմաթիւ նահատակներու աճիւնները։
Հայ քաղաքական երեք կուսակցութիւնները խստօրէն կը դատապարտեն այս ականահարումը՝ մեկնելով հայութեան համար ՍրբոցՆահատակաց եկեղեցւոյ ներկայացուցած բարոյական եւ խորհրդանշական արժէքէն, եւ կոչ կþուղղեն միջազգային ընտանիքին ամէնէնարագ միջոցին շարժելու՝ դատապարտելու համար ոճրային այս արարքը։
Հայ քաղաքական երեք կուսակցութիւնները նաեւ կոչ կուղղեն թրքական պետութեան սանձելու ոճրագործները՝ մեկնելով անոնց հետ իրունեցած կապերէն, անկախ այսպիսի արարքներու մէջ իր ունեցած ուղղակի թէ անուղղակի պատասխանատուութենէն։


ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ

ՍԴՀԿ Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին