Վերջերս խոսակցությունների մեծ առիթ դարձավ Շպռօտը կիսով չափ սափրած գլուխը: Այսօր արդեն կիզակետում մեկ այլ թեմա է, որը ծավալվել է երգչուհու կատարած երկու գրառման շուրջ:
«Ոնց եմ ուզում մի պուպուշ, դուխով տղա գա ինձ հասկանա, գործից հանի, ասի` ինչքան աշխատեցիր հերիք է, հիմա քո վայելելու ժամանակն է, Անի ջան, արի ամուսնանանք, 7 օր, 7 գիշեր հարսանիք անենք ու բալիկներ ունենանք:)». նախ` նա գրել է այս «ստատուսը», որին հաջորդել է հետեւյալը. «Վայ, Անի ջան, էս ինչե՞ր ես երազում, դու չես կարող ընտանիք ունենալ հայ տղայի հետ, դու տեսե՞լ ես համացանցում քո մասին ինչեր են գրում, ընդհանրապես տեսե՞լ ես քո պոռնո- վիդեոները: Իսկապես հավատո՞ւմ եք, որ դա ես եմ»:
Բրավո.am-ին հաջողվել է կապ հաստատել Շպռօտի հետ ու պարզել, թե խոսքն ինչ տեսանյութի մասին է: «Չգիտեմ` ով, բայց ինչ-որ մեկը գրել է, թե իբր այդ «տեսանյութում» ես եմ: Ես չեմ տեսել, բայց ընկերներս ու անծանոթներս շատ են հարցնում…»,- զրույցում ասել է նա:
Երգչուհին նշել է, որ չի պատրաստվում զբաղվել տարածված հոլովակի հեղինակի բացահայտմամբ. «Աստված իր հետ: Նյարդեր ու ավելորդ էներգիա չունեմ: Հավատացեք, ոչինչ չի օգնում, պրծում չկա այդ ամենից»: