Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ: Նա հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն «անհեթեթություն» է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած այն միտքը, թե Թուրքիան կարող էր ռուսական «Սու-24» ռազմական օդանավը խոցել ԱՄՆ-ին գոհացնելու համար:
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է սեփական երկրի օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Ջոշ Էռնեսթը նաև կոչ է արել Մոսկվային ու Անկարային թուլացնել 2 երկրենի միջև առկա լարվածությունը լարվածությունը: