«Սպասելի էր հենց շարքային ժամանակվանից»,- այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ նախագահի նստավայրում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով գեներալի կոչում ստանալուն:
«Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր շարքային ցանկություն ունի դառնալ գեներալ: Երբ 30 տարի առաջ ես ընդունվել եմ ոստիկանություն, այն ժամանակ՝ միլիցիա, ես ցանկացել եմ լինել գեներալ: Ցանկանում եմ բոլոր բարեխիղճ ծառայողներին լինել գեներալ»,- ասել է նա:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ նշել է, որ պարգևատրվել և ստանալ զինվորական բարձրագույն կոչում սահմանադրության օրը՝ շատ կարևոր է և պարտավորեցնող։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն. Արմեն Սարգսյանը շնորհել է կոչումներ և դասային աստիճաններ
Վանեցյանն ու Օսիպյանը ստացան գեներալ-մայորի կոչում. նախագահի հրամանագրերը