Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր կարիերայի առաջին հեթ-տրիկը գրանցեց Մոսկվայի Սպարտակի կազմում անդրանիկ հանդիպման ընթացքում, իսկ մրցակիցը Գրոզնիի Թերեքն էր: Այս կապակցությամբ Սպարտակի երկրպագուները անձամբ շնորհակալություն են հայտնել Հայաստանի հավաքականի հարձակման առաջատարից, իսկ Յուրան իր հերթին խոստացել է կրկնել այս փայլուն նվաճումը: