▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառնալիք՝ ուղղված ԱԺ լրատվական ծառայությանը. «Ով է համարձակվել լուսանկարը տարածել համացանցում»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը լծվել է մի կարևոր գործի՝ պարզելու, թե ովքեր են համարձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ «բերված» Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով:

Մասնավորապես, Մինասյանը գնացել է ԱԺ լրատվական ծառայություն, սպառնացել, թե ինքն Ազգային անվտանգության ծառայության միջոցով պարզելու է այն անձին, որը համարձակվել է լուսանկարել ու տարածել Ա. Բեգոյանի լուսանկարները:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Լիլիթ Մինասյանից, որը հայտնեց. «Այդպիսի բան տեղի չի ունեցել, լուսանկարողի մասին խոսք չի գնացել, խոսք է գնացել, որ դա էթիկայի սահմաններից դուրս է, աշխատակցին առանց իր թույլտվությամբ նկարահանել»:

Թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը թողել իր աշխատանքային պարտականությունները ու զբաղվում Արտակ Բեգոյանի մի լուսանկարի պատմությամբ, առնվազն տարօրինակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին