Երեկ՝ գիշերը, Մոսկվայում սպանվել է «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել մոսկովյան իր լավատեղյակ աղբյուրներից, որն ավելի ուշ պաշտոնապես հաստատել են ՌԴ իրավապահները: Ըստ այդմ՝ Ռուսաստանում հայտնի գործարար Հովիկ Մուրադյանին Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ իր մեքենայից իջնելիս դանակահարել է դիմակավորված անձը:
Մուրադյան եղբայրներից առավել հայտնի է Մուրադ Մուրադյանը, որն այժմ Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Ծնունդով մարտունեցի այս գործարարների «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե «ԲԱՄՕ»-ի սեփականատեր եղբայրները միմյանց հետ ևս խնդիրներ ունեն: Ի դեպ, Մուրադյանները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանի խնամին են:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
Սպանվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատերը. «Ժողովուրդ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
![ՔՊ-ականները «բոցվում են» Փաշինյանի վրա](http://asekose.am/upload/news/admin/2019/04/5cac83f6b717f_medium.jpg)
ավելին
![Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել](http://asekose.am/filemanager/uploads/2023/06/week-2/tigranavinyan.jpg)
ավելին
![Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են](http://asekose.am/filemanager/uploads/2024/11/week-3/nikol.jpg)
ավելին
![Մեղադրանքները գաղտնի են պահում](http://asekose.am/upload/news/admin/2015/06/557536665b19f_medium.jpg)
ավելին
![Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին](http://asekose.am/upload/news/admin/2018/09/5ba7782c42616_medium.jpg)
ավելին
![«Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար](http://asekose.am/filemanager/uploads/2023/07/week-3/tigranavinyan.jpg)
ավելին