▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանելու եմ, 10-ը տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու. ո՞վ եւ ինչու՞ է սպառնում Արիանա Հովսեփյանին

Տեղեկացրել ենք, որ ՆյուզՊրեսս.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեսանյութ էր հրապարակել եւ տեղեկացրել, որ փորձել են հրդեհել իր ավտոմեքենան։ Նա նշել էր, որ գիտի, թե ով է տեղի ունեցածի հեղինակը, իսկ ավելի ուշ արդեն կատարողը՝ Մարտին Ամիրխանյան անուն-ազգանունով անձը, իր ֆեյսբուքյան էջում խոստովանել էր, որ վերոնշյալն իր ձեռքի գործն է:

«Հարգելի ընկերներ, բարեկամներ, ուզում եմ բոլորիդ ասեմ, որ Արիաննայի մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։
Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում, որտև ես չեմ սիրում փախե փախ անել, դա իմը չի ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու։ Հարգանքներս բոլորիդ»,-գրել է նա :

«Իրավունք»-ը գրում է, որ կայքի հետ զրույցում Ա. Հովսեփյանն ասել է, որ իր տեղեկությունների համաձայն, Մ. Ամիրխյանն արդեն ոստիկանությունում է: Նա հույս է հայտնել,  որ վերջինս օրենքի սահմաններում իր պատժն անպայման պետք է կրի:

- Ո՞վ է Մարտին Ամիրխանյանը, ինչո՞ւ է գնացել նման քայլի, Դուք ճանաչո՞ւմ էիք միմյանց:

- Նա իմ մտերիմ ընկերուհու ամուսինն է: Նրանք ամուսնալուծության շեմին են գտնվում՝ կնոջը սպանության սպառնալիքների, երեխաներին տանից դուրս հանելու եւ փողոցում թողնելու պատճառով: Ես օգնել եմ իմ մտերիմ ընկերուհուն, քանի որ այս դեպքից առաջ էլ  մեքենան էր գաղտնի, կնոջ անունով տարել եւ գրավադրել: Գնացել ենք, «լոմբարդից» մեքենան հանել ենք, իրեն չենք տվել: Եվ տեսնելով, որ ես իր կնոջն եմ սատարում, ինձ եւս սպանության սպառնալիքներ էր ուղղում: Ասում էր՝ «երկուսիդ էլ սպանելու եմ, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, 10-ը տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու»: Փաստացի նա խաղում է իր կնոջ անվան հետ, չի մտածում երեխաների  մասին, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, բայց բոլորի մոտ ներկայանում է, որպես «լավ տղա»: Մինչդեռ լավ տղեն իր կնոջն ու երեխաներին այս ձմեռ օրով տանից դուրս չի հանում եւ տան կողպեքն էլ չի փոխում:

- Մարտին Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում խոստովանել էր, որ ինքն է հրդեհել մեքենան։ Ի՞նչ կասեք այս մասին:

Նա առանց ամաչելու իր էջում դրել է իր նկարը եւ գրել, թե ինքն է այդ ամենն արել՝ անձնական խնդիրներով պայմանավորված: Դու ո՞վ ես, որ իմ հետ անձնական խնդիրներ ունենաս: Նա անգամ չի մտածել իր դպրոցական երեխաների մասին: Երեխաներն ամեն օր լաց են լինում եւ ասում. «Արիանա քուրիկ, կգա՞ս մեր տուն, որ պապան հանկարծ մամային չծեծի, չվնասի»: Ես մինչեւ վերջ գնալու եմ, նա իրականում իր ասած «սռոկը» պետք է վերցնի իր վրա: Էլ ի՞նչ ասես մի մարդու, որը երեխաների մոտ երկու անգամ կնոջ վրա դանակ է քաշել, ես եմ հասել, որ տեղի չունենա անդառնալին: Միշտ աշխատել եմ, որ համերաշխ ընտանիք մնան, ինքն ուշքի գա, որ այսպես չի կարելի, ունի նորմալ ընտանիք, նորմալ երեխաներ:

- Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա:

Այս անգամ՝ ոչ, քաղաքական ենթատեքստ չկա: Ոխ է ինձնից հանել, որ ես կանգնել եմ իր կնոջ կողքին եւ սատարում եմ նրան: Փողոցից ես եմ վերցրել ու տարել տուն, երբ նա իր կնոջն ու երեխաներին դուրս է հանել տանից, չի թողնում նույնիսկ շորեր, գրքերը վերցնեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին