▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շողոքորթության շքերթ

«Դուք բերում եք 100 երկրի տարբերակ, բերեք Հայաստանի օրինակը: Փորձը ուսանելի է, բայց կիրառելն պետք է լինի մեր երկրի վիճակը, որը պետք է որոշի՝ գնում ենք մոդելի փոփոխության, թե՝ ոչ: Այսօր Հայաստանը չի գտնվում այն իրավիճակում, որ պետք է կառավարման մոդելի փոփոխության գնալ: Այսօր Հայաստանը ուղղաձիգ, ուժեղ իշխանության կարիք ունի, քանի որ պատերազմից 5 պակաս կարգավիճակում է: Այս չարեփոխումների արդյունքում Հայաստանն աննորմալ վիճակում է  հայտնվելու: Այսօր անհրաժեշտ չեն այս փոփոխությունները, սա կարող է հանգեցնել արկածների, լուրջ ցնցումների: Ինչի՞ համար է այս փոփոխությունը, որ հինը ոտնահարել եք: Իմաստը ո՞րն է, ի՞նչ է տալու սա, բացի այն, որ Սերժ Սարգսյանը, ինչպես դուք ասացիք՝ տանը հո չի նստելու: Հիմա ով տանը չի ուզում նստել՝ պետք է գա երկիր ղեկավարի՞: Ի սեր Աստծո, տարեք ձեր տուն: Այստեղ արդեն շողոքորթության շքերթ է, այս ի՞նչ վիճակ է: Նույնիսկ հասել ենք այնտեղ, որ «նոր Սահմանադրությամբ նոր մարդ է կերտվելու»: Տեսա՞ք..հոմոսովետիկուս: 60-ական թթ. Սովետը հայտարարեց, որ նոր մարդու տեսակ է կազմավորել»,-ԱԺ-ում խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին՝  խոսքն ուղղելով ՀՀԿ-ին՝  ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին