Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ շուտով կարող են վերսկսվել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցով բանակցությունները:
«Հնարավոր է, որ մոտ օրերս սկսվի բանակցային ինտենսիվ փուլը»,- հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում ասել է Հասանովը: