▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ, որ հորինել ու զարգացրել են Նարեկ Սարգսյանն ու նրա հովանավորյալ ճարտարապետները

Երեկ մի խոսակցության ժամանակ վերջնականապես որոշեցի մի անգամ էլ ներկայացնել ՀԲԸՄ-ի Մելիք Ադամյան փողոցի վրա կառուցվող նոր շենքի իրողությունը։

Ամեն տեղ գրվում է, որ իբր այդ շենքը կառուցվել է Երևանի Քաղաքային դումայի (20-րդ դարի սկիզբ) ապամոնտաժված քարերով ու այն ներկայացվում է որպես վերականգնում։

Դա սուտ է։

Ինչպես երևումա նկարից ձախ կողմի «վերականգնված» շենքը որևէ կապ չունի Քաղաքային դումայի շենքի հետ որը քանդվել է 1999-2000 թվականներին Նարեկ Սարգսյանի ձեռքով Կոնգրես հյուրանոցը կառուցելու համար։

Դրա քարերից մի քանի հատիկը հազիվ «պահպանված»  լինեն, որոնք բավարար չեն այս շենքի ոչ վերականգնման, ոչ վերստեղծման համար։

Ավելին ՀԲԸՄ-ի շենքում չկան պատշգամբները, ավելացեն է ևս մեկ կամարակապ մուտք… այսինքն` շիլա շփոթ է լրիվ, ինչպես միշտ` մանիպուլացիա ու ժուլիկություն։

Այս սուտը հորինել ու զարգացրել են Նարեկ Սարգսյանը, նրա հովանավորյալ Ստորակետ ճարտարապետական գրասենյակն ու ինչ որ Արիս անունով ֆրանսիահայ ճարտարապետ։

Հատկապես Ստորակետի համար շատ ցավում եմ քանի որ դրա հիմնադիրներից մեկին ժամանակին ընկեր էի համարում…

 

Սարհատ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին