▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուսաննա Պետրոսյանը՝ սիրելիի շնորհավորանքի և իր ծննդյան տարեդարձի անակնկալների մասին

Դիտեք նաև՝

esem.am-ը գրում է. Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը հունիսի 6-ին դարձավ 26 տարեկան: Երգչուհին պատմել է տոնական օրվա ու սիրելիի շնորհավորանքի մասին:

Կեսգիշերին՝ զանգով, իսկ հաջորդ օրն արդեն նվերներով ու ծաղկեփնջով Սուսաննային շնորհավորել է սիրելին:

 

«Ծննդյանս օրը միշտ հա՛մ ուրախ եմ, հա՛մ տխրում եմ: Գիտակցում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, իսկ տարին այնքան արագ է անցնում, թռնում, որ շատ անավարտ բաներ մնում են հաջորդ տարվա վրա: Նշանակում է՝ մնացյալ կյանքն էլ արագ է անցնելու, չես հասցնելու վազել ու հետևից հասնել»,- խոստովանեց երգչուհին:

Նրա խոսքով՝ իր ծննդյան տարեդարձերը միշտ էլ շատ լավ են անցնում. իրեն հիմնականում շնորհավորում են՝ զանգահարելով ու երգելով, քանի որ երգիչ ընկերները շատ են:

 

Ողջ օրվա ընթացքում տարբեր շնորհավորանքներ ստացած Սուսաննան ծննդյան երեկոն անցկացրել է սիրելիի ու ընտանիքի անդամների հետ: «Երևանի մի գեղեցիկ վայրում հավաքվեցինք, նստեցինք, զրուցեցինք մտերիմներով ու այդպես էլ նշեցինք տոնս»,- պատմեց նա:

Երգչուհու ծննդյան օրը չեն մոռացել նաև իր աշակերտները. նրանք անակնկալ են մատուցել Սուսաննային՝ հատուկ ծննդյան առթիվ տեսանյութ պատրաստել:

«Նրանք նշում էի, որ ուրախ են, քանի որ հենց ես եմ իրենց դասավանդում»,- հպարտությամբ ավելացրեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին