▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուսաննա Պետրոսյան. «Կարևորը սիրելի մարդու հետ լինելն է»

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

Esem.am-ը գրում է, որ երգչուհի Սուսաննա Պետրոսյանը գրեթե ամեն օր ծաղիկներ է 

ստանում իր աշակերտներից, ովքեր կարծես որոշել են ողջ միամսյակի ընթացքում 

ծաղիկներով լցնել առաջին «Հայսուպերսթարի» օրը: 

Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

Շատ ծաղիկներ, հաճելի ու սրտանց նվիրած նվերներ եմ ստացել իմ աշակերտներից ու հարազատ, մտերիմ մարդկանցից:

Ըստ Ձեզ, ո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

Կնոջ համար լավագույն նվրեը սրտանց նվիրածն է: Ինձ համար պարտադիր չէ նվերի թանկ լինելը, կարևորը՝ այն սիրով պատրաստված լինի. թեկուզ նվիրողի ձեռքով պատրաստած մի բան լինի:

Եթե շնորհավորում են, նշանակում է…

Սիրում են, հարգում են ու նշանակություն ունես նրա կյանքում, կարևոր դեր ունես:

Բացի շնորհավորելը, տղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

Ընդհանրապես, ամբողջ կյանքում տղամարդը պետք է հարգի ու սիրի կնոջը, կապ չունի՝ միամսյակ է, թե՝ ոչ: Երբ տղամարդը փայփայում է կնոջը, արժանանում է նաև փոխադարձ վերաբերմունքի:

Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:

Անկեղծ ասած, կապ չունի վայրը: Կարևորը՝ սիրելի մարդու հետ լինելն է: Իհարկե, եթե գեղեցիկ ու ռոմանտիկ վայր լինի, հաճելի կլինի, սակայն կարևորն այն է, թե ում հետ ես նշում տոնը:

Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներն անցկացնելու համար և ինչպե՞ս կնշեիք:

Ճիշտ է, շատ եմ սիրում Փարիզը, բայց քանի որ երեք անգամ եղել եմ այնտեղ, կցանկանայի լինել Իսպանիայում՝ զբոսնելով ու հաճելի ժամանակ անցկացնելով նշել մեր տոնը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին