galatv.am-ը, գրելով, որ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում հայտնվել են քննարկումներ ու քննադատություններ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիի անդամների վերաբերյալ, թե նրանք երբեմն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում՝ երաժշտական նախագծից դուրս թողնելով տաղանդավոր երիտասարդների, հարցի վերաբերյալ զրուցել է երաժիշտ Արթուր Իսպիրյանի հետ:
«Ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին խոսք լինել չի կարող, եթե այնտեղ ժյուրիի կազմում են Հայկոն եւ հատկապես Շուշանը: Նրանք երկուսն էլ շատ լավ տեղեկացված են եւ շատ լավ անում են իրենց գործը: Մյուս անդամներին էլ բան չեմ կարող ասել, բայց Շուշանը այս հարցում, կարող եմ ասել, անփոխարինելի է անում իր գործը»,- ասաց Արթուր Իսպիրյանը:
Երաժիշտը անդրադարձավ նաեւ Շուշան Պետրոսյանի խորհրդարանական աշխատանքին եւ ի տարբերություն «Հայաստանի ձայնը» նախագծի՝ ոչ դրական գնահատեց նրա գործունեությունը՝ առանձնակի ընդգծելով, որ Շուշան Պետրոսյանը շատ ավելի լավն է երաժշտության ոլորտում, թեկուզեւ հիշյալ նախագծում, քան խորհրդարանում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում