▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանը facebook-յան թափթփուկներով չի հետաքրքրվում. «Իրավունք»

«Ֆեյսբուք» սոցիալական կայքը որոշ օգտատերերի համար դարձել է «ճշտի օֆիս»: Յուրաքանչյուր ինքնահռչակ մտքի գիգանտ կարող է ընդամենը ճիշտ չընկալելով դիմացինի խոսքը կամ էլ անձնական շահերից ելնելով` մի մեկնաբանություն թողնել, եւ կայծակնային արագությամբ` այն որպես ծանրակշիռ խոսք, տեղ է գտնում հայկական կայքերում: Գրում է «Իրավունք» թերթը և հավելում.

Այս անգամ քննարկումների կիզակետում էր հայտնվել երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով Հայոց բանակին վերաբերող ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ վերջերս Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած  «պաչիկի» մասին հարցին:

Ասուլիսից հետո շատ կարճ ժամանակում համացանցում հայտնվեցին պատգամավորի եւ ոստիկանի կոլաժը, ինչպես նաեւ մի շարք վիրավորական խոսքեր ու մեկնաբանություններ: Թե ինչով է պայմանավորված, որ պատգամավորը արժանացավ նման հարձակման, ճշտեցինք հենց իրենից. «Պետք է նկատեմ, որ ես շատ ավելի կարեւոր բաներ եմ նշել, որի 98 տոկոսը գրված չէ, եւ միայն սարկազմով արված պատասխանն է նշված, որը տեսանյութում ակնհայտ երեւում է. հեռուստատեսային տարբերակը դիտելով` մարդիկ կհամոզվեն դրանում: Կոլաժները ես չեմ տեսել, առհասարակ վատ ու նեգատիվ էջերի տեղեկատվություն չեմ նայում, այդ աղբը բլոկ արված է: Ես նախընտրում եմ ավելի խելամիտ մարդկանց հետ շփվել: Այսօր մի քանիսի կարծիքը տեսա տվյալ թեմային վերաբերող, որոնցից մեկն անգամ տառասխալներով էր գրվել: Մարդ պետք է վիճի իր հետ նույն լեզվով խոսողի հետ, չնայած գաղափարները կարող են եւ տարբեր լինել: Դրանք 17, 18  տարեկան այն մարդիկ են, ովքեր ինձ ընկերության առաջարկ էին ուղարկել: Պետք է նշեմ, որ ես շրջապատս նեղացնում եմ ու նախընտրում եմ կարգին մարդկանց հետ շփվել»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Իրավունք» թերթի այսօրվա համարում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին