a1plus.am-ը գրում է.ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի համար տարօրինակ չէ, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ բերման ենթարկել Սյունիքի մարզպետի որդուն վերջինիս վերագրվող հանցանքից հետո 12 օրվա ընթացքում. «Երբ որ պետք ա լինում, մի ժամվա ընթացքում բերման են ենթարկում»։
Հանրապետականները տհաճությամբ են մեկնաբանում Սուրիկ Խաչատրյանի որդու անհայտացումը հայ իրավապահների տեսադաշտից։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասում է՝ «Մենք տեղեկացված չենք այդ մասին»։
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն այդ հարցն իր համար համարում է փակ եւ չի ցանկանում անդրադառնալ։
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղյակ է, որ այդ տղայի հանդեպ հետախուզում է հայտարարված։ Ենթադրվող հանցանքից 12 հետո մարզպետի որդու ձերբակալված չլինելը պարոն Սահակյանը չի համարում քաղաքական հրահանգի արդյունք. «Չէի ցանկանա էս խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն»։
Չլինելով հանրապետական՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հաճույքով կպատասխանի թեկուզ այն հարցին, թե չի արատավորում Խաչատրյանը պետական կառավարման համակարգը՝ չի արատավորում, որովհետեւ ինքը հասարակության ծնունդ է. «Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ մեր իշխանությունն ու ընդդիմությունն է»։
Սակայն Լեւոն Մարտիրոսյանն իրեն բացարձակապես վատ չի զգում, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ներկայացնում է քաղաքական նույն թիմը՝ Սյունիքի մարզպետն ինտելեկտուալ է. «Շփվել եմ, լավ ճանաչում եմ էդ մարդուն, շփվել եմ այո, ինտելեկտուալ է»։
Ինտելեկտուալ ասելով ի՞նչ եք հասկանում՝ որ մտավոր կարողությունները բա՞րձր են. «Այո, բարձր են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում