▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի կայսրությունը փլուզվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին գահընկեց անելուց հետո Սիսիանի ՀՀԿ մարզային կառույցը նախօրեին նիստ է հրավիրել եւ փոխել կառույցի ղեկավար, Լիսկայի հովանավորյալ Սամվել Թանգյանին՝ ընտրելով Ջիվան Մարգարյանին։

Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկը Սյունիքում Ջիվան Մարգարյանն է՝ էլցանցերի պետը, որը 2015-ին ղեկավարել է սահմանադրական հանրաքվեի Սիսիանի ԱՅՈ-ի շտաբը։ Շտաբի պետի թեկնածուների պակաս այդ շրջանում չկար, իսկ Սուրիկ Խաչատրյանը պայքարում էր Թանգյանի օգտին, սակայն ՀՀԿ-ում Ջիվան Մարգարյանի օգտին որոշում կայացրին։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հարվածի տակ են նաեւ Գորիսի քաղաքապետը, հիվանդանոցի տնօրենը եւ ուրիշներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին