▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի եղբորը պաշտոնա՞նկ կանեն.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սասուն Խաչատրյանի, գործերն այնքան էլ լավ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո ինչ‐ինչ խնդիրներ են առաջացել:

Բանն այն է, որ նրա կարգավիճակը փոխվել է: Սասուն Խաչատրյանը տնօրենից դարձել է տնօրենի ժամանակավոր պատոնակատար: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունն այժմ մրցույթ է հայտարարել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի համար:

2017 թվականի հունվարի 10‐ին գրել էինք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ‐ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատել էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:

Նշենք, որ օրերս էլ կայքերից մեկը գրել էր, թե Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն արտագաղթել են Ռուսաստան։ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսն այսօր ողջ օրն անջատված էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին