▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի դստեր ֆեյսբուքյան Էջը երեկվանից գոյություն չունի.«ՀԺ»

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր՝ Սվետլանա Խաչատրյանի ֆեյսբուքյան Էջը Երեկվանից գոյություն չունի։

 

Նախօրեին համացանցում բուռն արձագանք Էր ստացել նախկին մարզպետի դստեր սուր գրառումը հոր պաշտոնանկության վերաբերյալ։ Գրառումից որոշ ժամանակ անց shamshyan.com-ի հետ զրույցում նա ասել Էր, որ ինքը որևէ գրառում չի կատարել և վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Նա հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությանդ դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն։

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր Սվետլանա Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում դեռ չի ստացել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին