▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը մտադիր է կրկին դառնալ Գորիսի պետհամալսարանի խորհրդի նախագահ

 

azatutyun.am-ը գրում է, որ իշխող Հանրապետականի անդամ Սյունիքի մարզպետ, Կանադայում գրանցված, բայց Հայաստանում անհայտ կազմակերպության կողմից դոկտորի կոչում ստացած Սուրիկ Խաչատրյանը մտադիր է կրկին կառավարել Գորիսի պետական համալսարանի խորհուրդը։

Այս մասին «Ազատությանը» փոխանցել է  բուհի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ում խոսքով, մարզպետը պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանի միջոցով իրեն է փոխանցել խորհրդի նիստ հրավիրելու ու քվեարկության արդյունքում այդ պաշտոնն իրեն հանձնելու առաջարկը։

«Իհարկե չէ, ոչ համաձայն եմ, որ մարզպետ լինի, ոչ էլ՝ խորհրդի նախագահ: Իր ոչ կրթական ցենզն է հերիքում մարզպետի պաշտոնում մնալու համար, ոչ էլ ինտելեկտը», - ասել է Յուրա Սաֆարյանը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն «Ազատության» հեռախոսազանգին ի պատասխան հայտարարել է, թե ժամանակ չունի  խոսելու։

Փաստորեն, մեկուկես տարի առաջ իր տան մոտ արյունալի միջադեպից հետո մարզպետի պաշտոնից ազատված, այդ ընթացքում էլ բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից զրկված, ըստ մարզպետարանի կայքի՝ պատմափիլիսոփայության դոկտոր Խաչատրյանը մարզպետի աթոռին հայտնվելուց հետո հավակնություններ ունի իրեն դրսևորելու նաև կրթության ու գիտության ոլորտում։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին