▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ–ին ներկայացրել է որդու թեկնածությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ՀՀԿ ռեյտինգային ցուցակի «ներկայացուցիչ»: Այս առաջադրման հետ կապված երեկ «Փաստին» հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին: Պարզվում է` Սուրիկ Խաչատրյանը, մտածելով, որ իր թեկնածությունը ՀՀԿ–ում կմերժեն, կուսակցության վերնախավին էր ներկայացրել որդու` Տիգրանի թեկնածությունը: Դե, ղեկավարությունն էլ ծանրութեթև էր արել ու հասկանալով, որ Լիսկայից պրծում չկա, ընտրել էր «չարյաց փոքրագույնը»` հորը: Գուցե քննարկել էին, թե հայր ու որդուց ով է ամենավերջինը օրինազանցություն կատարել: Պարզվել էր` որդին, ով օրերս աղմկահարույց պատմության մեջ էր ընկել Կավալենկո Շահգալդյանի թոռան հետ կապված: Իսկ Սուրիկը բավական ժամանակ է «չեպե» չունի, և որոշեցին հորը «մտցնել» ռեյտինգային ցուցակի մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին