ԱԺ-ում շարունակվում է ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկումը:
«Դուք ի պաշտոնե պետք է ՀՀ-ում լինեք թիվ մեկ ընդդիմադիրը, հիմնական խաղացողը, հարձակվողը, ոչ թե պաշտպանվող՝ ինչպես որ կաք,-այսօր ԱԺ-ում խոսքն ուղղելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ շարունակելով.
«Հայաստանն անմխիթար վիճակում է: Սոցիալական վիճակից հետո արտագաղթի 2-րդ բուն պատճառն իրավական անպաշտպանվածությունն է: Այս տարի 62.000 մարդ լքել է Հայաստանն ու չի վերադարձել: Դուք փորձում եք պաշտպանություն գտնել ԱԺ-ում.ումի՞ց եք խնդրում.նրանցից, ովքեր հիմանական խախտումներ անողներն են: Սխալ հասցեով եք եկել: Խախտումները հենց այդ դահլիճում են լինում, Դուք չգիտե՞ք սրա մասին: Նշում եք երևույթը, բայց անուններ չեք նշում: Օրինակ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի մասին ֆիլմ կարելի է նկարահանել, դասագրքերում էլ կրիմինալը բնութագրելիս նրա հետ կապված դեպքեր մեջբերել, այն, թե ինչպես կարող է պաշտոնյան ճնշել, ահաբեկել մարդկանց: Ռուբեն Հայրապետյանի մասին էլ թրիլլեր կնկարահանվի: Մի քիչ վստահ հարձակվեք, կհեռացնեն գործից, ոչինչ, կարևորը բարի անունով կգնանք՝ որպես մարդու իրավունքների իսկական պաշտպան:Այդպես քաղաքավարի լինելուց բան դուրս չի գա»: