«Երեկ Երևանի Հանրապետության հրապարակի մոտ տեղի ունեցող ակցիաներից մեկի ժամանակ ներկա գտնվողներից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը սպառնացել է մի լրագրողի։
«Կվեկալեմ հեռախոսը ձեռիցդ, եղա՞վ, ուրիշի տեղ ինձ չդնես, վեկալեմ կտամ դեմդ կջարդեմ, եղա՞վ ... ուզում ե՞ս անեմ, տենաս»,– սպառնացել է գեներալ-մայորը լրագրողին։ Քիչ անց վերջինս իր սուրհանդակներին ուղարկել է այդ սպառնալիքը ձայնագրած «Հժ» լրագրողի հետ բանակցելու` ձայնագրությունը ետ ստանալու նպատակով, ինչը, բնականաբար, չի հաջողվել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: