▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Խաչատրյանի զենքերն օրինակա՞ն են. «168 ժամ»

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս չի կարոդ ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատնից առգրավված զենքներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք»,- ասել է Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ հունիսի 1-ի կեսգիշերին Գորիսում կատարված հայտնի միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքները չեն փոխվել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին