▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Խաչատրյանի արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանին

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին չհանդիպելու խնդիր չի տեսնում: Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ այդ մասին  թղթակցի հետ զրույցում ասել է  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Ոչ ոք իրեն չի խանգարում Կապան գալու հարցում, ուզում է թող գա»,- ասել է Սուրեն Խաչատրյանը:

Հարցին, թե գնալու է հանրահավաքին ինչպես ժամադրել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատրյանն արձագանքեց.«Եթե կգա Կապան, ես էլ կգնամ, ի՞նչ կա դրա մեջ»:

Դիտարկմանը, թե լրագրող Սեդա Մավյանի հետ հանդիպմանը ասել է, որ եթե իմանա իրեն տրամադրված տեսանյութում Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանին վերագրվող մեղադրանքերը 100 տոկոսով ճիշտ են, հենց ժողովրդի մոտ Րաֆֆի գլուխը կջարդի, Խաչատրյանը պատասխանեց, թե այլեւս խոսելու ժամանակ չունի:

Հիշեցնենք, որ այդ հարցազրույցից հետո` մարտի 29-ի ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով Սուրեն Խաչատրյանի սպառնալիքներին, մարզպետին հրավիրել էր  ժողովրդի առջեւ իր գլուխը ջարդելու: «Եթե սպառնում եք ոնց, որ օձի գլուխն են ջարդում,  իմ գլուխը պետք է ջարդեք  ժողովրդի առջեւ,  ջարդեք երկուշաբթի օրը  Կապանում` ժամը 10-ին»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին