Սուրենը պատմել է, որ ինքն ու սիրելին Ֆեյսբուքով են ծանոթացել: «Մոտ մեկ տարի է, ինչ միասին ենք: Շատ ծիծաղելի է, Ֆեյսբուքով ենք ծանոթացել: Հետո արդեն Երևան էի գալիս-գնում (այդ շրջանում Սուրենը Հայաստանում չէր ապրում,-հեղ.): Հիմա հատուկ իր համար եմ եկել Երևան` այստեղ մնալու նպատակով»,- պատմեց ռեժիսորն ու հավելեց, որ առաջիկայում գործունեությունը Հայաստանում է ծավալելու: Անդրադառնալով իր և սիրելիի տարիքային տարբերությանը`Սուրենը esyes.am-ին ասաց. «Ինձ կոնկրետ ոչինչ չի խանգարում: Կարծում եմ` տարիքն էական չէ: Կան շատ մարդիկ, ովքեր տարիքով նույնիսկ մեծ են ինձնից, բայց 16 տարեկանի ուղեղ չունեն: Չնայած շատերի մոտ բացասական վերաբերմունք կա` ո՛չ ինձ, ո՛չ Աննային դա չի խանգարում»: Ռեժիսորը նաև հավելեց, որ Աննայի ծնողների համար ևս դա խոչընդոտ չի եղել: Ինչ վերաբերում է իր` նախկինում ամուսնացած լինելուն, Սուրենը հետևյալն ասաց. «Բնական է, ներքին խոսակցություններ եղած կլինեն: Սակայն եթե նույնիսկ ինչ-որ բան եղել է, իրենք այնքան լուրջ, կրթված մարդիկ են, որ դա ցույց չեն տվել: Ես դա չեմ զգացել, ինչի համար, անկեղծ ասած, շատ ուրախ ու շնորհակալ եմ, որովհետև կարող էր լինել բացասական վերաբերմունք, ես իրենց չէի կարող մեղադրել»:
Սուրենի փոքր երեխաները զույգ են` տղա և աղջիկ: Նրանք դեռ 5 տարեկան են և, հազիվ թե, հասկանան, որ հայրն ամուսնանում է, իսկ ավագ դուստրը, ով արդեն 13 տարեկան է, նորմալ է ընդունել հոր երկրորդ ամուսնությունը. «Ես իր հետ խոսել եմ, հաճախ շփվում ենք: Չնայած դեռ 13 տարեկան է, բավականին խելացի է և նորմալ է վերաբերում այդ փաստին»:
Սուրենը նշեց, որ ամռանը կայանալիք ամուսնությունը կամրագրեն Զագսում, իսկ մեծ հարսանիք չեն անի, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ սիրելին նման բաներ չեն սիրում: «Փառք Աստծո, հնարավրություն ունենք, բայց ընկերական նեղ շրջանակով կհավաքվենք, հայկական 500-հոգանոց հարսանիք չենք անի»,- եզրափակեց ռեժիսորը: