▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Այո»-ի շտաբը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կղեկավարի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը։

Հավելենք, որ Պապիկյանը ղեկավարում էր նաեւ 2018-ի խորհրդարանական ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին