▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Փահլևանյանի հերթական ինտրիգային հրապարակումը`Մագա Հարությունյանի հետ

Տեղեկացրել էինք, որ Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանն ամուսնալուծվել են:Սուրենն այս առիթով ոչինչ չի մեկնաբանել, սակայն որոշ ժամանակ անց, խոսակցություններ  եղան, որ Սուրենը նոր սիրելի ունի: Սուրենին կապում էին բլոգեր Մագայի հետ:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այս ամբողջ ընթացքում Սուրենը մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ էր անում`փակելով իր կողակցի դեմքը, սակայն երբ հետևում էիր հագուկապին, կրած զարդերին ու եղունգներին, ակնհայտ էր, որ դերասանի կողքին Մագան է: Այսօր ևս Սուրենն ինտրիգային հրապարակում է արել`կրկին փորձելով թաքցնել իր կողակցի դեմքը: Սակայն կրկին ակնհայտ է, որ երկար եղունգների և զարդերի տակ բլոգեր Մագան է:

Հավելենք նաև, որ հրապարակման ոճն էլ «Մագայական է»:

Ավելի վաղ նրանց ամուսնալուծության լուրի իսկությունը ճշտելու համար կապ էինք հաստատել Յանայի հետ:

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես միայն կհաստատեմ, բայց ավել բան ասել այլևս չեմ ցանկանում»,-նշել էր Յանան:

Հավելենք, որ նախկին ամուսինները դուստր ունեն` 11-ամյա Ադելը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին