Ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն բավականին ակտիվ է ինստագրամյան իր էջում և պարբերաբար նոր լուսանկարներով և տեսանյութերով է կիսվում հետևորդների հետ։
Այս անգամ էլ Սաքոն ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հրապարակում է կատարել, որտեղից հետևություն կարելի է անել, որ նա պատրաստվում է կրկին նշանադրության:
Նա հրապարակել է մատանու նկար ու հետաքրքվել`կարող են դրանից պատրաստել իր համար:
Նշենք, որ նախորդ ամռանը ԱՄՆ–ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն հայտնել էր, որ նշանվել է սիրելիի՝ Գոհարի հետ։ Իր հերթին ռեփերի ընտրյալը հրապարակել է հոլովակ՝ ցույց տալով նշանադրության մատանին, որին կից գրել էր.«Ես միշտ կսիրեմ քեզ»:
Կարճ ժամանակ անց նրանք իրենց էջերում հեռացրեցին բոլոր համատեղ լուսանկարները, այնուհետև խոստովանեցին, որ բաժանվել են:
Աղբյուրն՝ այստեղ