▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպեր երեքշաբթիի հաղթողները հաջորդ երկու շաբաթների ընթացքում նոր փորձության առջև կկանգնեն

Սուպեր երեքշաբթիի հաղթող թեկնածուներն են հանրապետականներից՝ Դոնալդ Թրամփը և դեմոկրատներից՝ Հիլարի Քլինթոնը: Չնայած այն հանգամանքին, որ սա զգալի հաղթանակ էր այս երկու թեկնածուների համար այն դեռևս որոշիչ չէ:

2016 թվականի նախագահական ընտրապայքարի ամենակարևոր իրադարձության՝ հանրապետականնների հաղթողը Դոնալդ Թրամփն է, ով ձայների մեծամասնություն է հավաքել Սուպեր երեքշաբթիին մասնակցող նահանգներում: Սա մեծ քայլ է հանրապետականների նախագահի թեկնածու դառնալու համար:

Թրամփի խոսքերուվ,- «Որքան էլ անհավատալի թվա, ես միավորում եմ մարդկանց: Այս ամենը ավարտելուց հետո, գնալու եմ Հիլլարի Քլինթոնի հետևից»:

Սենատոր Թեդ Քրուզն էլ, հաղթելով Թեքսաս և Օքլահոմա նահանգներում, իր մրցակիցներին քաջալերել է դուրս գալ մրցապայքարից, որպեսզի ինքը կարողանա հաղթել Թրամփին:

Քրուզի խոսքերով,- «Այս երեկո պարզ դարձավ, որ միայն մեր ընտրարշավն է հաղթանակ տարել, որ միայն այն կարող է ու հաղթանակ կտանի Թրամփի նկատմամբ»:

Դոնալդ Թրամփին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայընի կողմից ուղղված խրախուսական հայտարարությունից հետո, Կոնգրեսում հանրապետականների առաջնորդները նրան քաջալերում են ավելի ակտիվ մերժել մոլեռանդությունը: Հիշեցնենք, որ Թրամփը "Քու Քլուքս Քլան" կազմակերպության ղեկավարի նկատմամբ հանդես էր եկել նրան աջակցող մեկնաբանությամբ:

Փոլ Ռայընի խոսքերով,- «Եթե որևէ մեկը ցանկանում է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու դառնալ, ապա նա պետք է հրաժարվի խուսափողականությունից և խաղերից: Նա պետք է մերժի մոլեռանդության վրա հիմնված բոլոր խմբավորումները»:

Դեմոկրատական կուսակցության առաջատար է դարձել Հիլարի Քլինթոնը՝ հաղթանակ տանելով մի քանի հարավային նահանգներում: Քլինթոնը նույնիսկ արդեն հասցրել է ուշադրությունը ուղղել դեպի հանրապետական կուսակցությունը:

Քլինթոնը ասել է,- «Ընտրությունների ընթացքում խաղաքարտերը երբեք այսքան բարձր չեն եղել և նրանց կողմից եկող հռետորաբանությունը երբեք այսքան ցածր չի եղել: Միացյալ Նահանգները մեր և նրանց միջև բաժանելը սխալ է և մենք դա թույլ չենք տա»:

իլարի Քլինթոնի մրցակից Բեռնի Սանդերսն էլ Վերմոնթ, Օքլահոմա, Քոլորադո և Միննեսոտա նահանգներում հաղթանակ տանելուց հետո խոստում է տվել իր աջակիցներին:

Բեռնի Սանդերսը ասել է,- «Մենք պայքարելու ենք որպեսզի այս նահանգներից յուրաքանչյուրում տնտեսական արդարություն, հասարակական արդարություն և անսահման խաղաղություն հաստատվի»:

Սակայն կուսակցությունների համար փորձությունների նոր ալիք կբարձրացնեն հաջորդ երկու շաբաթների ընթացքում որոշ խոշոր նահանգներում անցկացվելիք քվեարկությունները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին