Սուննի և շիա մահմեդականների միջև դարերով ընթացող պայքարը ծայր աստիճան սրվեց այս տարվա հունվարի 2-ին,երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրը...Սաուդյան Արաբիան հաշվի չառավ ո՛չ Իրանի,ո՛չ Ֆրանսիայի,ո՛չ Մեծ Բրիտանիայի,ո՛չ էլ ԱՄՆ-ի հորդորները՝մահապատժի չենթարկել շիաների մեջ մեծ համբավ վայելող հոգևոր քարոզիչ ալ-Նիմրին...Ալ-Նիմրի մահապատժից հետո Իրանում և Բահրեյնում սկսված հակասաուդյան ելույթներին հակընդդեմ պաշտոնական Էր Ռիադը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ,որից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին նաև Բահրեյնը և Սուդանը...Սուդանի հանցագործ նախագահ Օմար ալ-Բաշիրը,որին մեղադրում են Դարֆուրում 300 հազար մարդու սպանության մեջ,նույնիսկ վտարել է Իրանի դեսպանին Խարթումից... Իրենց աջակցությունը Էր Ռիադին Իրանի դեմ պայքարում հայտնել են նաև Յեմենը,Եգիպտոսը,Քուվեյթը և ՄԱԷ-ն...Այս ամենը նշանակում է,որ սուննի մահմեդականները,որոնց թիկունքում կանգնած է Սաուդյան Արաբիան բացեիբաց պատերազմ են սկսում շիա Իրանի դեմ...
Մինչ այժմ Թեհրանն ու Էր Ռիադը գերադասում էին պայքարել միմյանց դեմ տարբեր երկրներում սեփական դիրքերն ամրապնդելու համար իրենց կողմնակիցների միջոցով և չբախվել անմիջականորեն...
21-րդ դարի սկզբին՝2004 թ-ից Իրանի կողմից հովանավորվող շիա-հուսիները Յեմենի հյուսիսում սկսեցին պայքարել երկրի գործող իշխանությունների դեմ,որոնց պաշտպանում էր Սաուդյան Արաբիան ...Այս պայքարը վերածվեց պատերազմի 2014 թ-ի սեպտեմբերի 21-ից և շարունակվում է մինչը հիմա...Սաուդյան Արաբիան և նրա մանկլավիկները Յեմենում ցանկանում են երկիրը վերածել սաուդյան "գաղութի"՝հաշվի չառնելով բնակչության 40-45% կազմող շիա մահմեդականների կարծիքը...Էր Ռիադը նույնիսկ "սուննի" ռազմական կոալիցիա է ստեղծել շիա-հուսիների դեմ պայքարելու համար,որին միացել են այն նույն երկրները որոնք հիմա դիվանագիտական հարաբերություններն են խզում Իրանի հետ,սաուդիտներին աջակցության կոչերով են հանդես գալիս կամ հետ են կանչում իրենց դեսպաններին Թեհրանից..
Սրան ի հակառակ Սաուդյան Արաբիան և նրա "սուննի" կողմանկիցներ Քաթարը,Քուվեյթը,Թուրքիան,Հորդանանը և նրանց թիկունքում կանգնած ԱՄՆ-ն,Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 2011 թ-ի մարտից սկսեցին հակաալավիական և հակաշիական պատերազմը Սիրաիյում,որտեղ բնակչության մեծ մասը սուննի մահմեդականներ են,իսկ երկրի նախագահ Բաշար Ասադը ալավի է,որոնք շիաների հետ կազմում են երկրի բնակչության ընդամենը 18%-ը...Սուննիները Սիրիան վերածեցին ահաբեկիչների որճի, և մինչև հիմա պատերազմում են Ասադի դեմ,որին պաշտպանում է Իրանը և լիբանանյան "Հզբոլլան"...
Օգտվելով "արաբական գարնան" նախաձեռնած հնարավորություններից 2011 թ-ի փետրվարին Իրանը փորձեց գահընկեց անել Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆային և նրա տոհմին...Թեհրանը չի կարող ընդունել այն փաստը,որ 75% շիա մահմեդական բնակչություն ունեցող Բահրեյնը ղեկավարում են փաքրամասնություն կազմող սուննիները...Սակայն Իրանի կողմից հովանավորված հեղափոխությունը ձախողվեց...Սաուդյան Արաբիան զորքեր մտցրեց Մանամա և ճնշեց շիա երիտասարդների խռովությունը,և Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան պահպանեց իշխանությունը...Բահրեյնի արքային պաշտպանեցին նաև ԱՄՆ-ն և նրա եվրոպացի գործընկերները,որոնց համար անընդունելի էր Իրանի դիրքերի ուժեղացումը Պարսից ծոցի տարածաշրջանում...
"Սառը պատերազմն" Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև,որն ընթանում էր տեղաբնույթ պատերազմների տեսքով մահմեդական աշխարհի տարբեր վայրերում անցնում է պատմության գիրկը..."Սառը պատերազմը" վերածվում է "տաք պատերազմի",որը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ...
Հավելեմ,որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև "պայքարում" կա նաև տնտեսական բաղադրիչ...
Հ.Գ.
Շատ հետաքրքիր է,որ եթե սուննի մահմեդական երկրները պաշտպանում են այս պայքարում Սաուդյան Արաբիային,ապա Ադրբեջանը,որը շիա մահմեդական երկիր է՝պաշտոնապես լռում է...Իսկ ալիևյան կայքերը չեն թաքցնում,որ համակրում են Էր Ռիադին...Անցյալ տարեվերջի "Նարդարանյան խռովության" մեջ Բաքում մեղադրում է Թեհրանին և շատ ուրախ է,որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վատթարացել են...