▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուն, շան որդիք հերիք է իրար միս ուտեք...

Ես իրենց վրա չեմ զարմանում, ես մեր վրա եմ զարմանում. Շուն շան որդիք, հերիք է իրար միս ուտեք, իրար կյանք թունավորեք ու արդյունքի հասնելիս օրը համարեք կայացած, հերիք է... Ողորմելի եք ձեր չարությամբ, խնդիրն այլ է  և ուրիշ տեղ, ամբողջ ավյունն այդ ուղղությամբ է պետք օգտագործել, հօգուտ Հայրենիքի, Հայի, ուղղությունն էլ մեկ է` սահմանը....

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսպես է արձագանքել times.am-ի այն հրապարկմանն, ըստ որի Եվրոպական պառլամենտում միջազգային կոնֆերանս է անցկացվել «Անպատժելիություն և պատասխանատվություն մարդկության դեմ հանցանքից և էթնիկական զտումներ իրականացնելուց հետո» թեմայով: 

Միջոցառումը կազմակերպվել է «Արդարություն Խոջալուի համար» կազմակերպության միջազգային քարոզարշավի շրջանակներում, նախաձեռնվել է Միջմշակութային երկխոսության երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգող և ղեկավար Լեյլա Ալիևայի կողմից: Միջոցառումը անցկացվել է Բրյուսելում գտնվող Եվրապառլամենտի բնակարան գրասենյակում «Իսլամական կոնֆերասնի երիտասարդական ֆորումի» և միջազգային EMİSCO կազմակերպության և Ադրբեջանի նախագահի երիտասարդական ֆոնդի աջակցությամբ:

Կոնֆերանսում մասնակցություն են ունեցել Եվրապառլամնտի տարբեր երկրների պատգամավորներ, Բելգիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ և միջազգային տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

times.am-ի լրագրող Աննա Բարսեղյանը նաև գրել է, որ կոնֆերանսում ելույթների բովանադակությունը առաջին հայացքից ծիծաղ է առաջացնում պատմությանը և եղելությանը ծանոթ մարդկանց շրջանակներում, սակայն ցավալին այնն է, որ ներկաների համար զեկույցներն ընդունվում են միանշանակ ճշմարտություն և դրանից հետո , որքան էլ մենք փորձենք հերքենք, միևնունն է վստահելի աղբյուր չենք լինի:

Սովորաբար տեղեկատավական ոլորտում առավելությունը նրա կողմն է, ով առաջինն է տարածում ինֆորմացիան: Այս պարագայում Հայաստանը ստիպված է հանդես գալ պաշտպանվողի դերում, իսկ արտաքին լսարանի համար պաշտպանվելն ընկալվում է մեղավարութայն նշան:

Ադրբեջանը հսակայական միջոցներ է ծախսում նմանատիպ ակցիաների կազմակերպման վրա: Հաճախ հատկացված այդ միլիոնավոր դոլարները արդյուանվետության տեսանկյունից իրենց նպատակին չեն ծառայում, սակայն միևնույն է արդյունք տալիս են:

Քարոզչական հարթակում մենք ալիբի ենք ներկայացնում, որ իրենք միլիոնավոր դոլարաների դիմաց չնչին աճ են արձանագրում, իսկ մենք չափազանց սուղ միջոցներով կարողոնում ենք հաջողություններ արձանագրել, սակայն հարաբերակցության տեսնակյունից իրենց համար այդ դոլարները ոչինչ են, և կարող են էլ ավելի շատ տրամադրել և ավելի մեծ արդյուքնների հանսել:

Այսօր ադրբեջանական քարոզչամեքենան հասել է նրան, որ ցեղասպանված հայ ազգի համար ստեղծում է ցեղասպանի իմիջ:
Աշխարհի բնակչության մեծամասնության համար, ովքեր չգիտեն ոչ Ադրբեջանի ոչ է լ Հայաստանի տեղը, չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, միևնունն է' ով է ճիշտը, նրանք հավատում են այն ինֆորմացինային, որը առաջինն են լսել:

Այս պարագայում , կարծում եմ, մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի ոչ թե առաջինը տեղեկացնել, որ Խոջալուում ցեղասպանություն չի եղել, այլ էլ ավելի բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:

Մեր հարյուրամյա պայքարը այնքան ուղղորդված ու նպատակային չի եղել, որ այսօր անքննարկելի լիներ Հայոց ցեղասպանության եղելիության փաստը, ուստի ներկա փուլում պետք է շեշտը դնել հենց այս գործոնի վրա:

Եթե արտաքին լսարանը ավելի իրազեկ լինի հայի պատմությանն ու ճակատագրին, ապա ադրբեջանցիների տարծած ապատեղեկատվությունը միանշանակ չի ընդունվի նրանց կողմից և կասկածների տեղիք կտա:

Որքան մոտենալու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այնքան ադրբեջանական կողմը ավելի է բարձրաձայնելու Խոջալուի դեպքերը, որպեսզի կաորղանա արտաքին լսարանի մոտ դիսոնանս առաջացնի և վստահություն չնեչշնչի հայակակն կողմի տարածած ինֆորմացիայի նկատմամբ:

Ուստի մեզ անհրաժեշտ է ինֆորմացիոն բոլոր հարթակներում ոչ թե պաշտպանվողի դերում հանդես գանք, այլ անցնենք գրոհողի կարգավիճակի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին