vivaronews.am-ը գրում է. Ֆորմուլա 1-ի մեծագույն և լեգենդար վարորդ Միխայիլ Շումախերը դատի է տվել գերմանական Bunte պարբերականին, որը ապատեղեկատվություն է տարածել վերջինիս առողջական վիճակի բարելավման մասին:
Սակայն մարզիկի փաստաբան Ֆելիքս Դամը հայտարարել է, որ Շումախերը այլևս երբեք չի կարողանա ինքնուրույն քայլել, նա նույնիսկ դժավարանում է ոտքերի վրա կանգնել առանց բժիշկների օգնության:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Միխայիլը գանգուղեղի վնասվածք էր ստացել և լրջորեն վնասել ուղեղի 2 կիսագունդը: «Մեծագույն վարորդը» երկար ժամանակ կոմայի մեջ է անցկացրել, իսկ սեպտեմբերից ի վեր վերականգնվում է շվեյցարական հանգստյան տներից մեկում: