«Սոթքում տեղի ունեցողը Ալիևի` «պապայի արև, Սևանի ափ դուրս կգամ» պլանն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել «Ողջ մնալու արվեստը» ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարտանովը: Վարտանովի խոսքով` սստրատեգիական լուրջ փոփոխություն է տեղի ունենում առաջնագծում, այն աստիճան լուրջ, որ կարող ենք մոռանալ Արցախի մասին. «Հայկական զինված ուժերը արթնացել են այն խորը քնից, որում հայտնվել էին 2020-ին: Քաղաքական դրդապատճառները ռազմի դաշտում ու ԶՈՒ կադրային քաղաքականության մեջ չպետք է լինեն»,- ասել է նա: |
«Եթե թուրքը դուրս եկավ Սևանի ափ, ստրատեգիական լուրջ փոփոխություն է տեղի ունենում առաջնագծում, էն աստիճան լուրջ, որ մենք ընդհանրապես կարանք մոռանանք Քարվաճառի և Արցախի մասին»,- ասել է Վովա Վարտանովը: Հարցին՝ այդ հնարավորությունները հաշվի առնելով Ադրբեջանը մեր բնագծերն ունի՞, բանախոսը պատասխանել է. «Դա ուներ 2020-ի սկզբին, 2021-ին ևս, պարզվում է, ուներ, իսկ հիմա, ոնց որ թե, չունի»: Դիտեք նաև՝ |
«Սոթքում տեղի ունեցողը Ալիևի` «պապայի արև, Սևանի ափ դուրս կգամ» պլանն է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet