Դիտեք նաև՝
Դերասան Սոս Ջանիբեկյանը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Նրա, գրեթե բոլոր քայլերը ակտիվ քննարկվում են։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում. «Դերասանի անձնական կյանքը նույնպես քննարկվել է։
Սոսը ինքն էլ չի ժխտում, որ իր կյանքում կանայք շատ են, ու պատմություններն էլ տարբեր։ Ու չնայած այս փաստին` Սոսի անունը կրկին կապվում է նախկին կնոջ՝ Մադոննա հարությունյանի հետ։Միգուցե պատճառն այն է, որ նրանց կապող մեծ ուժ կա՝ նրանց դուստրը փոքրիկ Անաիսը։Երբ Մադոննան հայտնեց, որ ինքն ու Սոսը բաժանվել են, նշեց նաև, որ իրենք ունեն լավ հարաբերությունններ՝ որպես Անաիսի ծնողներ։
Այս պատմությունից արդեն տարիներ են անցել, սակայն Սոսն ու Մադոննան շարունակում են հանրային վայրերում առանձնակի մտերմիկ շփվել, ավելին` այդ կադրերով կիսվել ինստագրամյան էջում։
Օրերս նրանք միասին մասնակցում էին միջոցառման, ու սա լավ առիթ էր ջերմ զրույցի բռնվելու, իսկ տեսախցիկը երբեք դա բաց չէր թողնի։
Եվ’ Մադոննան և’ Սոսը այդ օրվանից կադրերով են կիսվել, որոնք սիրով առաջարկում ենք դիտել։
Հավելենք նաև, որ զույգը շատ արագ էր որոշում կայացրել համատեղ ապրելու:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ` դերասանը պատմելով այդ մասին, նշել էր.
«Մենք միասին ենք ապրում, գրեթե, մեկ տարի։ Հարսանիք չարեցինք, որովհետև երբ հաշվեցի հյուրերի քանակը, հասկացա, որ այդքան գումար չեմ ծախսի հարսանիքի վրա, որտեղ 3 ժամ հետո ոչ ոք չի էլ հիշում` ինչի համար էին հավաքվել։ Մենք նշանվեցինք Իտալիայում` Կոմո լճի ափին` մայրամուտին` ծամոնից պատրաստած մատանիներով։ Ես ծամոնս հանեցի, մատանի սարքեցի և նրա ձեռքը խնդրեցի, նա համաձայնեց առանց նայելու` դա ոսկի՞ է, արծա՞թ, թե՞ ծամոն։ Կարևորն անսպասելիությունն էր, անակնկալը և այդ պահը։ Ես չէի էլ պատկերացնում,որ կողակիցս կարող է լինել այնպիսի աղջիկ, ում համար կարևոր կլիներ մատանին արծաթի՞ց է , ոսկո՞ւց , թե՞ սպիտակ ոսկուց»,-անկեղծացել էր դերասանը»։
Դիտեք նաև՝