▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը բացահայտել է իր նոր ընտրյալին

Ոճաբան, նախկինում հաղորդավարուհի Մադոննան իր ամառային հանգիստը վայելում է սիրելիի հետ Կիպրոսում: 

Դերասան Սոս Ջանիբեկյանի նախկին կինը բացահայտել է իր նոր սիրեցյալին: Ինստագրամի իր էջում պատասխանելով երկրպագուների հարցերին` Մադոննան նշել է, որ իր ընտրյալն Իտալիայից է:

Մադոննան խոստովանել է, որ ինքը և սիրելին արդեն մի տարի է, ինչ միասին են և ծանոթացել են Երևանում` «Հայերն 90-ականներին» երեկույթին:

Նշենք, որ ավելի վաղ Սոս Ջանիբեկյանը լուսանկար էր հրապարակել դստեր` Անաիսի հետ` նշելով, որ հանգստանում են Դիլիջանում:

Հիշեցնենք, որ Մադոննայի ու Սոսի բաժանության մասին հայտնի դարձավ 2019-ի օգոստոսին, սակայն զույգն ավելի վաղ էր բաժանվել։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին