▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանը Մոսկվայում թունավորվել էր

 Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ժողովուրդ ջան, շատ զգացված եմ մտահոգության համար...ուղղակի անհատական այդքան չպատասխանեմ...Մոսկվայում թունավորվել էի, հիմա լավ եմ արդեն։ Ծաղկակաղամբից և սնկից զգույշ եղեք»:

 

Իսկ Սոս Ջանիբեկյանի մայրը՝ Աննա Աղասարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ «Երեկ վերադառնալով Մոսկվայից , տղաս` Սոսը, վատացավ և շտապ օգնության մեքենան տարավ մեզ հիվանդանոց.

Բժիշկ- Ի՞նչ է սրսկել Շտապ օգնության բժիշկը

Ես- Այդտեղ գրված չի՞

Բժիշկ- Չէ, բա հիմա ինչպե՞ս իմանանք ինչ են սրսկել, որ նույն բանը նորից չսրսկենք

Ես- Նա պարտավոր էր գրել, չէ՞

Բժիշկ- Մոռացելա.

Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ խնդրեցի, իսկ բուժքույրն ասաց, որ սա հիվանդանոց է, այլ ոչ թե սրճարան, և ես էլ խնդրեցի բինտ կամ բամբակ տան: Քիչ անց դաժանության բուժքույրը երևի մոտակա զուգարանից բերում է զուգարանի թուղթ, ու ես սարսափով նայում եմ, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:

Բժիշկ- ԲԱԿ անալիզ պետք է արվի

Ես- Արեք

Բժիշկ- Մենք չունենք

Ես- Ով ունի, որտե՞ղ կա

Բժիշկ- Նորքի հիվանդանոցում են անում.

Այնուհետև Նորքից շտապ օգնություն են կանչում: Սոսը դողացնում է, վերմակ են գցում վրան, որի վրա չորացած փսխանքի հետքեր են:

Ես- Բայց վերմակը կեղտոտ է

Բուժքույր- Շտապ օգնությունը լվացքատուն չունի

ԵՍ- Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդի եք տեղափոխել, իսկ հիմա գցել եք իմ երեխու վրա

Բուժքույր- Դե մենք ինչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է

Ես- Ես թերթում կգրեմ այս մասին.

Բժիշկ- Դրանից բան չի փոխվելու, մենակ մեզ գործից կհանեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին