▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյան, արեք Ձեր երկրի համար Քիմի արածի գոնե կեսը...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հարգելի Սոս Ջանիբեկյան, հասկանում եմ, որ Դուք հիմա ցնծում եք Ձեր պարզունակ ՓիԱր քայլի հաջողությամբ: Բայց Քիմի շնորքով ՓիԱր-վելուց գոնե բարի եղեք լինել կոռռեկտ Ձեր արտահայտություններում: Չմոռանանք, որ Քարդաշյանները ՀՀ-ում հյուր են ու հային (առավել ևս հայտնի) վայել չէ հյուրի նկատմամբ ոչ բարեհամբույր, ոչ հյուրասեր վերբերմուքը, նամանավանդ երբ հյուրը պատվավոր է, մեր ազգակիցն է ու հյուրընկալությամբ աշխարհը սևեռել է մեր երկրի կողմ:
Ու չնայած նրան, որ դուք Հայաստանում հայտնի եք, Ձեր (ինչպես նաև տեղացի այլ հայտնիների) ու Քիմի միջև զուգահեռներ անցկացնելը անհեռանկար քայլ է: Նույնն է ոնց որ զուգահեռներ անցկացնենք մկան ու առյուծի միջև: 
Դուք հայտնի եք մեր փոքր Հայաստանում, Քիմը ամբողջ աշխարհում:
Դուք ծնվել մեծացել եք Հայաստանում, հայկական բարոյական արժեքներով եք դաստիարակված, Քիմը դաստիարկված է ամերիկյան արժեքներով: Ու նրա քայլերը թեկուզ հայկական արժհամակարգին համապատասխան չեն, դրանք քիչ քննադատելի են, հակառակ տեղացի հայտնիների, ովքեր ըստ ըստ իրենց դաստիարակության պետք է դուրս չգան հայկական արժեհամակարգից: Համեմատել ուղղակի չի կարելի Ձեզ ու Քիմին:
Աշխատեք Քիմի չափ, ճանաչում ձեռք բերեք, արեք Ձեր երկրի համար Քիմի արածի գոնե կեսը, հետո մեղադրեք ժողովրդին նրան սիրելու ու նման շուքով ընդունելու համար, իսկ Ձեզ ոչ:

Հ.Գ Ինձ չի թվում, որ Քիմը իմ պաշտպանության կարիքը ունի, այնումենայնիվ տհաճ է նման վերաբերմունքն ու պահվածքը հայ հայտնի մարդու կողմից:

Նարեկ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին