▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SOS... Անահիտ Բախշյանը զգուշացնում է

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացել եմ, որ փետրվարի 15-ից Երևանում վիրահատություններ են անելու Ռուսաստանի Տուլա քաղաքից ժամանող բժիշկներ, ովքեր մասնավորապես $1200-ով վիրահատելու են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների այն դեպքում, երբ Հայաստանում նման վիրահատություններ անող հրաշալի բժիշկներ ունենք և այդ վիրահատությունները իրականացվում են պետպատվերով:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել եմ, որ նա նման առաջարկ չի ստացել վերոնշյալ բժիշկներից և նման թույլտվություն չի տվել ոչ մեկին:

Սա նշանակում է , որ նրանք վիրահատելու-գնալու են, իսկ այդ վիրահատությունների ելքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:
Հետևաբար, ձեր երեխաների առողջության հետ կապված խնդիրները նրանց հանձնելուց առաջ զգուշացեք, խնդրում եմ նման պատահական բժիշկներից, նամանավանդ հայտնի չէ, թե որ հիվանդանոցում են նրանք իրականացնելու այդ վիրահատությունները:

 

Անահիտ Բախշյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին