Armstar.am-ը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ իր ամուսնության վերաբերյալ: Երգչուհին «Դար 21» հեռուստաընկերության «Ռեյթինգով կեսօր» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ…Զրույցի ընթացքում Սոնան պարզաբանել է, որ այն, ինչ եղել է իր կյանքում` լուսանկարների և այլնի հետ կապված, արդեն անցյալում է: Իր կյանքում նոր փուլ է սկսվել. «Իհարկե ես չեմ սիրում իմ անձնականի մասին խոսել, բայց ասեմ, որ սիրտս զբացված է, իմ սերը երկկողմանի է ու ապագայում ամեն ինչ կլինի իմ ուզածով: Աստծուց առաջ չընկնեմ, չեմ սիրում որևէ բան պլանավորել, այդ թվում և հարսանիքը: Երբ ամեն ինչ լինի, բոլորը կիմանան դրա մասին: Ինչ վերաբերում է Սամվել Ղազարյանի հետ լուսանկարին և պատմությանը, ասեմ, որ դա իմ կյանքում անցած էտապ է: Մենք զուտ գործընկերներ ենք… Հիմա ես գտել եմ ինձ արժանի մարդու: Արժանին գտնում է արժանիին»,- մեկանբանել է երգչուհի Սոնան:
Առավել մանրամասն` այստեղ