Արդեն տեղեկացրել ենք, որ Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ իր ընտրյալի հետ է:
Երգչուհին Բրավո.am-ին պատմել է սիրելիի մասին.
Չեմ թաքցնում, որ ընտրյալ ունեմ: Դեռ չենք նշանվել, չգիտեմ` ապագայում ինչպես կստացվի, բայց եթե ամուսնանամ, չեմ թաքցնի, բոլորն էլ կիմանան:
Ինչպես Սոնան է նշել, ընկերություն է անում մարզիկի հետ.
Երկար ժամանակ զբաղվել է թեքվանդոյով, հիմա լրջորեն չի զբաղվում, բայց դա իր մասնագիտությունն է: Իմ ոլորտի հետ կապ չունի, բայց աշխատանքիս մանրամասներին տեղյակ է, բոլոր երգերս սիրում է: Աշխատանքիս մեջ ինձ միայն օգնում է, շատ խորհուդներ է տալիս, սահմանափակումներ չի դնում: Կարծում եմ` հետագայում էլ չի խոչընդոտի:
Երգչուհին նաեւ հետեւյալն է ասել.
Մեր տարիքային տարբերությունը մոտ 5 տարի է, իրար լավ հասկանում ենք: Ինձ համար առաջնային են տղամարդկային հատկանիշները. որ տղամարդ տղա լինի եւ ոչնչից չվախենա:
Փետրվարի 14-ին` սուրբ Վալենտինի օրը, Սոնա Շահգելդյանի ծննդյան օրն է և նա հայտնել է, որ այդ օրն իր համար անցնելու է համերգային մթնոլորտում եւ մեծ խնջույք չի կազմակերպելու.
Միայն շատ մոտ մարդկանց հետ կնշեմ: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ համերգների հրավերներ ունեմ ու ծննդյանս օրը երգելու եմ: