▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (ՔՀԲ) ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն:
Սոնա Շ-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին