▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը երկու ֆիլմում է նկարահանվելու

Life.panorama.am-ը գրում է. Սոնա Շահգելդյանը որոշել է ուժերը փորձել նաև դերասանի կարգավիճակում: Երգչուհին արդեն իսկ ունի ֆիլմային երկու առաջարկ, որոնցից մեկը կոմեդիայի ժանրում է. «Գլխավոր դերերում եմ լինելու, երբեք անիմաստ դերեր չեմ խաղա: Այժմ դեռևս աշխատանքներ, բանակցություններ են տարվում, նկարահանումները չենք սկսել: Սա ինձ համար դեբյուտ է, և, կարծում եմ, ինձ մոտ կստացվի, քանի որ միշտ մտածել եմ՝ եթե չլինեի երգչուհի, ապա անպայման դերասանուհու մասնագիտությունը կընտրեի: Ես ինձ տեսնում եմ այդ աշխարհում»:

Քանի որ երգչուհին բնույթով թեթև մարդ է, ապա նրա դերը ևս չի տարբերվի իր տեսակից. «Թեթև ու դրական, ինձ համապատասխան զգացմունքային կերպար կլինի: Դեռ չեմ ծանոթացել սցենարներին: Բայց մի բան հաստատ է, չեմ մերժելու ֆիլմերի առաջարկը, ուրախ եմ, որ նման հնարավորություն է ինձ ընձեռվել»:

Ֆիլմերից մեկը նկարահանվելու է ամերիկաբնակ հանդիսատեսի համար, մյուսը՝ հայաստանյան: Ի դեպ, երգչուհուց հետաքրքրվեցինք, թե արդյոք կհամաձայնի՞ նկարահանվել բաց տեսարաններում: «Ոչ, դա իմը չէ: Ոչ-մեկին չեմ «փնովում», յուրաքանչյուրն իր գործն է անում, բայց ես Սոնան եմ, ով երբեք նման տեսարաններում չի հայտնվի: Կարծում եմ, ինձ չեն էլ ասի, որ բաց տեսարաններում խաղամ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին