▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոկի մեջ եմ. Միհրա՛ն ջան, Արփի՛ ջան, ներողություն եմ խնդրում. տիկտոկեր «222lava»

TikTok սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որում «222lava»-ն հրապարակային ներողություն է խնդրում երգիչ Միհրան Ծառուկյանից և նրա կնոջից՝ Արփի Գաբրիելյանից:

http://asekose.am/filemanager/uploads/2019/11/week-3/mihran_tsarukyan.jpg.jpg

 «Ես ներողություն եմ խնդրում իմ ասածների ու արածների համար, իմ սխալն է եղել, որ քո ամուսնու հետ չեմ փորձել կապնվել, նախքան այդ ամենը անելը: Ես ինձ այնքան վատ եմ զգում, Արփի ջան, շոկի մեջ եմ, բայց դու էլ պետք է հասկանաս, քուրս, որ պրոֆեսիոնալ էջ են սարքել ու քո անունից այդպիսի բաներ են իրենց թույլ տվել: Միհրա՛ն ջան, ախպերս ներողություն: Այս ներողությունները ոչ թե այն ներողություններն են, թե վախեցա, վայ, Միհրանը եկավ ու գիտեմ, որ այդ խոսակցությունները լինելու են, այլ իրոք ինձ շատ վատ եմ զգում, գլուխս կարմրած ա»,- ասել է տիկտոկերը:

Հիշեցնենք, որ տիկտոկեր «222lava»-ն երեկ TikTok-ի իր էջում մի կնոջ էր տեսանկահարել, որը, կարծես թե, ուներ առողջական լուրջ խնդիրներ: Տեսանյութում տիկտոկերն այդ կնոջից որևէ պատասխան չստանալուց հետո նրա հետևից բղավում է. «Ո՞վ ես դու. սատանա կա, ժողովո՛ւրդ, քաղաքում»:

Տիկտոկերի հետևորդները այդ տեսանյութի մեկնաբնություններում բաժանվել էին 2 խմբի, մի մասը ծիծաղում և ծաղրում էր հիվանդ կնոջը, մյուս մասն էլ քննադատում էր «222lava»-ին նրան ծաղրելու և տեսանկահարահանելու համար:

Քննադատողների խմբի մեջ էր նաև հայտնի երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը  տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Քո ու քո նման հիմարները ուղղակի պետք է վերանան, ամոթ է, որ նկարում եք իրեն»:

Տիկտոկերն էլ, վիրավորվելով երգչուհու մեկնաբանությունից, տեսանյութ է հրապարակում, որում ասում է. «Արփի՛ ջան, Միհրան Ծառուկյանի խաթր, իրան հարգելով, քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ: Ավելի լավ ա դու գնա «ֆեյք մամայի» մեջ խաղա, աստղերի հետ տուր, առ, մեր նման գժերի հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ քո ցավը տանեմ: Բախտդ բերել ա, որ ամուսնացած ես, էդքան բան եմ ասում, թողե՛ք հանգիստ ապրենք մեր մահով: Միհրա՛ն ջան, բարև, մի երկու բառ ասա տունը իրան, չի կարելի»,- ասում է տիկտոկերը:

Հավելենք նաև, որ Արփի Գաբրիելյանը այս միջադեպից հետո ինստագրամյան սթորի բաժնում գրառում է տեղադրել, որում ասվում է. «Ես TikTok սոցիալական հարթակում չկամ: Այս էջը կեղծ էջ է: Խնդրում եմ report արեք»,- գրել է երգչուհին:

Կարդացեք նաև՝ Արփի՛ ջանՄիհրանի խաթր քեզ բան չեմ ասումբայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամմիջադեպ՝ տիկտոկեր «222lava»-ի և Արփի Գաբրիելյանի միջև

Արփի Գաբրիելյանը պատասխանել է տիկտոկեր «222lava»-ին՝ սկանդալային միջադեպից հետո

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին