▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Լորենը պատմել է, որ ինքը Ֆելինիի ճաշակով չէր

 

Հոլիվուդի լեփ-լեցուն Dolby Theatre կինոթատրոնի հանդիսատեսը մի քանի րոպե հոտնկայս ողջունել է կինոյի պատմության ամենահայտնի դերասանուհիներից մեկին։ Սոֆի Լորենը պատմել է հանդիսատեսին իր կարիերայի համառոտ պատմությունը, գրում է filmpro.ru-ն։
 
Միջոցառումը, որը տևել է 45 րոպե, վարել է ռեժիսոր Ռոբ Մարշալը։ Այդ ժամանակահատվածում ռեժիսորը հարցեր է տվել, իսկ Լորենը՝ պաստախանել։ Դերասանուհին վերջին շրջանում քիչ է ճանապարհորդում, և այն, որ նա ԱՄՆ է ժամանել այդ 45 րոպեի համար, հանդիսատեսը գնահատել է ըստ արժանվույն։
 
Լորենը պատմել է իր մանկության, կարիերան սկսելու և դժվարությունների մասին։ Ռազմական ժամանակաշրջանի մասին նա հիշում է. «Երբ ես ֆիլմեր էի դիտում, մոռանում էի պատերազմի, սովի մասին։ Այդ պահին ես պարզապես հավատում էի, որ կյանքը կարող է բոլորովին այլ լինել։ Թեկուզ և ոչ Նեապոլում»։
 
Դերասանուհին շատ պատմություններ է հիշել այն ժամանակներից, երբ հանրահայտ է եղել ամբողջ աշխարհում։ Նա աշխատել է շատ հռչակավոր ռեժիսորների հետ, սակայն Ֆելինին երբեք նրան չի հրավիրել, քանի որ իր ճաշակով չի եղել։ Մառլոն Բրանդոյի մասին Լորենը հիշում է, որ տարաձայնություններ են ունեցել։ Սակայն Մարչելո Մաստրոյանիի մասին նա հիացմունքով է հիշում. «Նա հեղինակավոր էր, նա և՛ կատակերգու, և՛ դրամատիկ դերասան էր։ Մենք 20 տարի նկարահանվել ենք միասին։ Նա շատ պարզ մարդ էր։ Սիրում էր ուտել։ Ամբողջ առավոտ խոսում էր ճաշի մասին, իսկ օրվա մնացած մասը նա սպասում էր ընթրիքին»։
 
Սոֆի Լորենի հետ հանդիպումն ավարտվել է Վիտորիո դե Սիկայի «Ամուսնություն իտալական ձևով» ֆիլմի ցուցադրությամբ։

Կինոյի պատմության ամենահայտնի դերասանուհիներից մեկը`Սոֆի Լորենը, Dolby Theatre կինոթատրոնում հանդիսատեսին պատմել է իր կարիերայի համառոտ պատմությունը, գրում է filmpro.ru-ն։ 

45 րոպե տևողոթյամբ միջոցառման ֆորմատն այսպիսին է եղել` երեկոն վարող ռեժիսոր Ռոբ Մարշալը հարցեր է տվել, իսկ Լորենը՝ պաստախանել։ Դերասանուհին վերջին շրջանում քիչ է ճանապարհորդում, և այն, որ նա ԱՄՆ է ժամանել այդ 45 րոպեի համար, հանդիսատեսը բարձր է գնահատել է։ Լորենը պատմել է իր մանկության, կարիերան սկսելու և դժվարությունների մասին։

Դերասանուհին շատ պատմություններ է հիշել այն ժամանակներից, երբ հանրահայտ է եղել ամբողջ աշխարհում։ Նա աշխատել է շատ հռչակավոր ռեժիսորների հետ, սակայն Ֆելինին երբեք նրան չի հրավիրել, քանի որ իր ճաշակով չի եղել։ Մառլոն Բրանդոյի մասին Լորենը հիշում է, որ տարաձայնություններ են ունեցել։ Սակայն Մարչելո Մաստրոյանիի մասին նա հիացմունքով է հիշում. «Նա հեղինակավոր էր, նա և՛ կատակերգու, և՛ դրամատիկ դերասան էր։ Մենք 20 տարի նկարահանվել ենք միասին։ Նա շատ պարզ մարդ էր։ Սիրում էր ուտել։ Ամբողջ առավոտ խոսում էր ճաշի մասին, իսկ օրվա մնացած մասը նա սպասում էր ընթրիքին»։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին