Asekose.am-ն օրերս անդրադարձել էր Սևանի բնակչուհի Համեստ Հախումյանի ընտանեկան նպաստից զրկելու հարցին:
Թվում էր, արձագանքները պետք է դրական լինեին, որ Սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Արտակ Վարդանյանը հարցին կտա որոշակի լուծում, այնինչ՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «տերովին տերն է տարել, անտերին` գայլը»:
Համեստ Հախումյանին առաջարկել են գտնել բնակարան ,որից հետո նոր հնարավոր է նպաստի վերականգնում:
Հարց է առաջանում ՝ «դատարկ գրպանով ո՞ւր ես գնում, Փանոս ջան»..., այս դեպքում՝ «դատարկ գրպանով ի՞նչ տուն ես փնտրում, Համեստ ջան , ուր մնաց թե վարձես»: Եվ սա այն պարագայում, որ նախորդ տունն էլ լքել է հենց վարձը չվճարելու համար:
Այս ամենից հետո Համեստ Հախումյանը, որն ունի չորս երեխա , երեք դպրոցահասակ, և ավագ որդի, որը ծառայում է առաջնագծում, հայտնվել է փողոցում:
Իսկ Սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետն, օգնելու փոխարեն, դեռ ծաղրում է անապահով ընտանիքի մորն ու ասում , թե՝ ուզում ես խնդիրդ յութուբները գցի,ուզում ես՝ գուգլները:
Հավանաբար, վերոնշյալ անձը ծանոթ չէ քաղծառայողի էթիկայի կանոներին, և իրեն թվում է, թե ինքն անձեռնմխելի է:
Այսքանով գուցե հարցը փակեինք, բայց նշված անձի գլխի տակ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, փափուկ բարձ են դնում նաև քաղաքապետարանում. այստեղ արդեն կարծես թե բացվում է ողջ կծիկը,որը մինչև այդ խճճվել էր:
Սպասենք հետագա զարգացումներին:
Ա.Մելքոնյան